Թունիսում արգելվել է համալսարանում փեչե կրել, ուսանողուհիները նստացույց են անում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 11, 2013 10:17
Թունիսում Գիտական խորհուրդը ուսանողների, բարձրագույն կրթության և ակադեմիական հետազոտությունների նախարար Մունսիֆ բին Սալիմից պահանջել է չեղյալ համարել փեչեով (դեմքը փակող կտոր) դասի գալու արգելքը:
«Anadolu» գործակալության թղթակցի հետ զրույցում բողոքող ուսանողների խոսնակ Սեյֆեդդին էլ Քեվաշը նշել է, որ ընդունված որոշումը խտրականություն է փեչե կրել նախընտրող կանանց նկատմամբ: Նա ասել է, որ երկու տարի առաջ կայացված որոշումը անարդարություն է և մուսուլմանական որևէ հագուստ կրելը տեղավորվում է անձնական ազատությունների իրավունքի շրջանակներում:
Թունիսի ուսանողուհիները արդեն 44-րդ օրն է, ինչ նստացույց են անում գիտությունների ակադեմիայի դիմաց: Թունիսում օրենքով հաստատված որևէ որոշում չկա, որը թույլատրում կամ արգելում է համալսարաններում փեչե կրել:






Facebook
Tweet This
Email This Post
