Կատմանդուի արվարձանում շրջող վայրի ընձառյուծը հարձակվել է 15 մարդու վրա՝ ներառյալ երեք ոստիկանի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 23:56

Ոստիկանության սպայի տեղեկություններով՝ հրաձիգները սպանել են Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի արվարձանում շրջող, 15 մարդու վրա հարձակված ընձառյուծին:
Այնուհետև մահացու վիրավորված կենդանուն կատաղած ամբողը քարշ է տվել Գոթաթարի փողոցներով:
Զինված ոստիկանները մի քանի րոպե անց ժամանել են դեպքի վայր և շրջափակել կենդանուն, սակայն չեն հասցրել կասեցնել ավելի քան մեկ տասնյակ մարդու վրա կատարված հարձակումները:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ երեք ոստիկան և Անտառային տնտեսության բաժնի երկու աշխատակից են վնասվել, երբ փորձել են կենդանու համար թակարդ սարքել:
Ոստիկանության տեղեկություններով՝ բոլոր վիրավորվածները տեղափոխվել են հիվանդանոց:
Պատկան մարմինները անընդհատ լարված դրության մեջ էին վերջին շրջանում վայրի կենդանու կողմից իրականացված հարձակումների շղթան կասեցնելու համար, որոնց մի մասը ճակատագրական էր եղել:
Վայրի կենդանիների հարձակումների հարցը առավել սուր է այսպես կոչված բուֆերային գոտիներում, որտեղ մարդկանց բնակավայրերը սահմանակցում են ազգային պարկերին:
Վերջին տարիների ընթացքում Նեպալը ստեղծել է անհետացման վտանգի տակ գտնվող բազմաթիվ կենդանիների պաշտպանության արդյունավետ ծրագիր:

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply