Ըստ Էրդողանի՝ թուրքական բանակը բավական կառավարելի է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 23:41

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Բիշքեքում խոսել է թուրքական զինված ուժերի մասին՝ հստակ ընդգծելով, որ դրանք ներկայումս բավական կառավարելի են: «Թուրքիայի զինված ուժերը գործում են ըստ համապատասխան գործառույքների: Դրա հետ մեկտեղ կարգավորման գործընթացում թուրքական բանակը կարող է կառավարությունից լրացուցիչ կարգադրություններ ստանալ»,-հայտարարել է Էրդողանը:
Խոսելով PKK-ի Սիրիայի քաղաքացի անդամների՝ երկրից դուրս գալու մասին լուրերին՝ վարչապետը նշել է, որ այս կապակցությամբ հստակ տեղեկություններ չունի, սակայն բոլորին կարող է վստահեցնել, որ հաշտեցման գործընթացը երկրում մեծ թափով առաջ է գնում:

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply