Կոստա Կոնկորդիայի սեփականատերերը խուսափել են քրեական պատասխանատվությունից՝ ընդունելով մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ տուգանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 23:11

Կոստա կրուիզը ընդունել է անցած տարի Կոստա Կոնկորդիա նավի խորտակման քրեական մեղադրանքի համար սահմանված մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ տուգանքը:
Անցած տարի հունվարին ընկերության անձնակազմի անդամի պատճառով Տոսկանայում նավի ժայռին բախվելու հետևանքով 32 մարդու մահվան պատճառով ընկերությունում հետաքննություն էր իրականացվում:
Ըստ մեղադրող կողմի աղբյուրի՝ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը չի բողոքարկվի և տուգանքի չափը շատ մոտ է օրենքով թույլատրված մաքսիմում գումարին:
Դատական մեղադրանք ներկայացնող կողմի աղբյուրը նաև հայտնում է, որ սա նշանակում է, որ Կոստան քրեական պատասխանատվության չի ենթարկվի և այսքանով փակվում է Իտալիայի կողմից պետականորեն նրան ներկայացված մեղադրանքը, սակայն դա չի վերաբերվում ուղևորների կամ անձնակազմի կողմից ներկայացված անհատական բողոքներին:
Կոստա Կրուիզի դատապաշտպանը հայտնել է, որ սա հավասարակշռված որոշում էր և լավագույն լուծման տարբերակը:
Նավապետին ներկայացված մարդասպանության, նավի խորտակման պատճառ դառնալու և 4,000 ուղևոր ու անձնակազմի անդամ ունեցող նավը լքելու համար մեղադրանքները մնում են ուժի մեջ, որոնց հաստատմեն դեպքում նրան սպասվում է մինչև 20 տարի ազատազրկում:
Անձնակազմի հինգ անդամների ևս, ներառյալ նավապետը, մեղադրանքներ են ներկայացվել, և կդատվեն:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply