Գերմանացին իր ետնաբակից հրաշալի կերպով լուսանկարել է Օրիոն միգամածությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 22:28

Գերմանացի տիեզերական լուսանկարիչը իր տան ետնաբակից լուսանկարել է Օրիոն միգամածությունը:
Լուսանկարում պատկերված են միգամածության աստղերի ստեղծման շրջանի պայծառ գույները, որոնք ստեղծվում են թթվածի և ածխածնի արտանետման հետևանքով:
Լուսանկարը իրոք գեղեցիկ է, այնուամենայնիվ լուսանկարիչը ընդունում է, որ ինքը լուսանկարը որոշակիորեն վերամշակել է Photoshop-ի միջոցով:
Լուսանկարի հեղինակ Վիտիխը SPACE.com-ին տեղեկացնում է, որ ձմեռային եղանակը այնքան էլ հարմար չէր այդ պատկերը լուսանկարելու համար և ինքը ստիպված է եղել մի քանի գիշեր ծախսել դրա վրա:
Օրիոնի միգամածությունը գտնվում է Օրիոնի համաստեղություն հարավային հատվածում:
Այն Երկրից 1,500 լուսատարի հեռավորություն ունի: Այս միգամածությունը կարելի է նաև տեսնել անզեն աչքով:
Միգամածությունը Երկիր մոլորակին ամենամոտ տեղակայված աստղային գոյացությունն է:

Դիտվել է 1590 անգամ:
Print Friendly

Leave a Reply