Իրաքը հետաքրքրված է Թուրքիայի հետ բարեկամությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 22:22

 Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը «Շարք ուլ Ասաթ» և «The Washington Post» թերթերում հրապարակված իր հոդվածում ներկայացրել է իր հայացքները ԱՄՆ-ի և հարևան երկրների հետ Իրաքի հարաբերությունների մասին: Իրաքյան կառավարության ղեկավարը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է իր բոլոր հարևանների հետ կայուն և բարեկամական հարաբերություններ ունենալու մեջ, մասնավորապես Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Հորդանանի հետ: Խոսելով ամերիկա-իրաքյան կապի մասին, ալ Մալիքը ընդգծել է, որ այսօր Բաղդադն ու Վաշինգթոնը համակարծիք են արտաքին քաղաքական հարցերում:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Նուրի ալ Մալիքը իր հոդվածում անդրադարձել է նաև սիրիական ճգնաժամին: Նրա կարծիքով՝ Սիրիայում կառավարության և ընդդիմության միջև շարունակվող զինված պայքարը խաղաղության և կայունության հաստատմանը չի հանգեցնի և կոնֆլիկտի կարգավորման միակ միջոցը բանակցություններն են:

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply