Բելառուս մաքսանենգները մեքենայի մեջ տարբեր հարմարություններ են ստեղծում Եվրոպայի տարածք մաքսանենգ ծխախոտ ներմուծելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 21:39

Արևելյան եվրոպայի ծխախոտի մաքսնանեգ վաճառքով զբաղվողները տարբեր հնարքներ են մտածում դա անելու համար՝սկսած ծխախոտի թուփերը պահեստային անվադողի մեջ թաքցնելուց մինչև մեքենայի մեջ դրանք տեղադրելու համար տարբեր հարմարությունների ստեղծումը:
Ըստ երևույթին Բելառուսում որոշ ավտոտնակներում հաճախորդներին առաջարկում են տարբեր հնարքների լայն ընտրանի՝ մեքենայի մեջ տարբեր խցիկներ տեղադրելով, որտեղ վարորդները կարող են պահել ծխախոտները:
Այնուհետև մաքսանենգները իրենց մեքենան վստահորեն վարում են դեպի Եվրոպական միության տարածք՝ հուսալով, որ կարող են իրենց գաղտնի բեռը թաքցնել պատկան մարմիններից:
Միայն Մեծ Բրիտանիայում կատարված հաշվարկների արդյունքում պարզվել է, որ երկիրը յուրաքանչյուր տարի 1,8 միլիոն ֆունտ ստեռլինգ վնաս է կրում ծխախոտի մաքսանենգ ներմուծումից:
Անցած ամիս ավելի քան 30 միլիոն մաքսանենգ ծխախոտ է հայտնաբերվել Սաութհեմփթոն բեռնատար նավահանգստում:
Ըստ երևույթին դրանք Չինաստանից ներկրված կեղծված ծխախոտներ էին:
Մաքսանենգները բեռնափոխադրման փաստաթղեթերի մեջ իրենց արկղերի պարունակությունը նկարագրել էին որպես քամու տուրբինի մասեր՝ փորձելով խուսափել 8 միլիոն ֆունտ ստեռլինգ հարկից:

Դիտվել է 1568 անգամ:
Print Friendly

Leave a Reply