Թուրքիայում երկու ճամբար կկառուցվի Սիրիայի քրիստոնյաների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 21:06

Սիրիայի ասորիները, ովքեր լքում են երկիրը, շարունակում են ապաստան փնտրել Թուրքիայում, հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող հայկական “Ակօս” թերթը:

Այդ նպատակով պաշտոնական Անկարան որոշում է ընդունել երկու ճամբար կառուցել: Ճամբարները նախատեսված կլինեն 10.000 քրիստոնյայի համար։ Թուրքիայի արտգործնախարարությունն ու արտակարգ իրավիճակների և աղետների վարչությունը պատրաստում են օժանդակության ծրագիրը։

Այդ երկու ճամբարների համար հատկացվել է 10 մլն լիրա։ Ճամբարներում միայն քրիստոնյաներ են ապրելու: Ասորիներն այս ճամբարներում կկարողանան ինչպես ապաստան գտնել, այնպես էլ հոգևոր պահանջմունքները բավարարել, քանի որ ճամբարներից մեկը նախատեսվում է կառուցել եկեղեցու մոտակայքում։

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply