Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 10, 2013 19:48

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանի Բուշեհր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:

Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Ահմադինեժադին և Իրանի բարեկամ ժողովրդին` սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:

Դիտվել է 2797 անգամ:
Print Friendly

Leave a Reply