Մեծ Բրիտանիայում վախճանվել է բոլոր “փորձանոթային “ երեխաների “հայրը”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 20:30

Մեծ Բրիտանիայում կյանքի 88-րդ տարում վախճանվել է արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիան մշակող գիտնական Ռոբերտ Էդվարդսը: “Խորին վշտով  գիտնականի ընտանիքը հայտնել է, որ Նոբելյան  մրցանակի դափնեկիր, սըր Ռոբերտը`գիտնականն ու արհեստական եղանակով բեղմնավորման մեթոդիկայի պիոները, խաղաղ հեռացավ կյանքից, քնի մեջ”,-հայտնել է Քեմբրիջի համալսարանի ներկայացուցիչը:

Նա 1977-ին Պատրիկ Ստեպտայի հետ համատեղ մշակել է  այն մեթոդը, որի շնորհիվ անպտղության խնդիրը  դադարել է հուզել աշխարհը: Այդ եղանակով առաջին երեխան լույս աշխարհ եկավ 1978-ին Մեծ Բրիտանիայում:

Էդվարդը Նոբելյան մրցանակի է  արժանացել 2010-ին բժշկության ու ֆիզիոլոգիայի գծով: Նրա մահվան պատճառը տևական հիվանդությունն էր, նշել է  Ինտերֆաքսը:

Դիտվել է 1602 անգամ:
Print Friendly

Leave a Reply