Ահա, թե ինչ է գրում Դավիթ Հեղափոխական Սանասարյանը facebook-ի իր պատին և 200-ից ավելի մարդիկ այդ կարծիքը կիսում են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 10, 2013 20:22

Րաֆֆու կողքին եղել եմ ու կմնամ մինչեւ վերջ, անգամ եթե վերջին «սամուրայը» լինեմ չեմ լքելու նրան, քանի որ Րաֆֆին հարզատ մնաց «մարտական միաբանության» իր կանոններին, հետ չկանգնեց, չդավաճանեց, 1-ինն ինքը գնաց ոստիկանների հետ առճակատման` իր ընտանիքին հետը տանելով, ոչ թե սուտ առաջնորդների նման հետ քաշվելով…Իր խոսք տվածի համաձայն` չթողեց արյուն թափվի ու եթե ոստիկանների տված 15 րոպեից հետո նրանք ուժ չկիրառեցին դա էլ չկարծեք որ ձեզնից են վախեցել, այլ Րաֆֆին իր բանակցությունների արդյունքում է հասել դրան…Միգուցե Րաֆֆին ինչ-որ պահի ընկավ բայց ծնկի չեկավ ու չի գա…

Ես սա չեմ գրում, որ բանավեճ լինի, ես ՄԵՐԺՈՒՄ եմ բոլորիդ, գնացեք ձեր հզոր պայքարը տարեք, բայց ես կանգնելու եմ Րաֆֆու կողքին, պայքարելու եմ նրա հետ միասին, քանի որ նրա հետ երդվել եմ, որ Հանուն Հայաստանի Հանրապետության,կապերս լուծարել եմ ներկա, անօրինական իշխանության հետ, երդվել եմ, որ պայքարելու եմ ամենուր, սիրով, հավատքով և չեմ հոգնելու, չեմ հիասթափվելու, հույս ու ուժ ենք տալու իրար և մենք հաղթելու ենք

Րաֆֆուն ծաղրողներին էլ ցանկանում եմ, որ մի վայրկյան մսաղացի դեմ կանգնած որոշում կայացնելու հնարավորություն ունենաք, ու մի պահ պատկերացնեք թե ինչ պատասխան էիք տալու այն քաղաքացիների հարազատներին, եթե նրանց մազին բան լիներ…Հիստերիկ-հիստերիկ ով էլ ասես կարա խոսա, ով էլ ասես կարա տանը նստած կամ պայքարի շորեր հագած ծաղրի Րաֆֆուն, բայց մի պահ ձեզ պատկերացրեք այդ դերում….

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply