Տարոն Մարգարյանը մասնակցել է զոհված ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի հուշատախտակի բացմանը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 10, 2013 19:09

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ մասնակցել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմանը:

Հուշատախտակը, Երևանի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 28-ի որոշման համաձայն, տեղադրվել է Նոր Արեշի 35-րդ փողոցի հ. 127/2 հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածում, ուր մինչև 1993 թվականը ապրել է ազատամարտիկը: Հայկ Խաչատրյանը 16 տարեկանում կամավորական ջոկատների կազմում մասնակցել է  Քելբաջարի,  Կուբաթլուի և Մարտակերտի  շրջանի գյուղերի ազատագրմանը և զոհվել 1993 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Մատաղիսի ազատագրման գործողությունների ժամանակ:

Հայկ Խաչատրյանի հայրը՝ Արարատ Խաչատրյանը, ընտանիքի անունից խորին  շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին բոլոր ազատամարտիկների, այդ թվում և իրենց ընտանիքին ցուցաբերած մշտական ուշադրության և աջակցության համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply