Ռուսաստանի պատրիարքը ֆեմինիզմը համարում է վտանգավոր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 10, 2013 18:50
Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքը նախազգուշացրել է ֆեմինիզմի վտանգների մասին՝ դատապարտելով կանանց` բացի տնային գործերից այլ գործերով զբաղվելու պրոպագանդան:
«Ֆեմինիզմ երևույթը ես վտանգավոր եմ համարում », – երեքշաբթի Կիրիլ պատրիարքը ասել է իր ելույթում, որը չորեքշաբթի տեղադրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքում:
«Ֆեմինիստական կազմակերպությունները հռչակում են արտաամուսնական և արտաընտանեկան կանանց կեղծ ազատություն»,-ասել է նա, հավելելով, որ տղամարդը պետք է լինի ընտանիքի հացը վաստակող ուժը, իսկ կինը պետք է զբաղվի երեխաների դաստիարակությամբ և տան հարցերով:
«Եթե կնոջ այս կարևոր գործառույթը չի գործում, ապա դրան հետևում է ամեն ինչի քայքայումը. դա է ընտանիքի քայքայումը, կամ ավելի լայն իմաստով՝ հայրենիքի»,-ասել է Կիրիլը:






Facebook
Tweet This
Email This Post
