Իրանը պատրաստվում է ավելացնել միջուկային ռեակտորների քանակը սեյսմիկ ռիսկային տարածքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | ապրիլի 10, 2013 18:48

Իրանը նախատեսում է կառուցել ևս մի քանի միջուկային ռեակտորներ ափամերձ սեյսմիկ խիստ ռիսկային շրջանում, որտեղ երկրաշարժերի հավանականությունը շատ մեծ է:

Երեքշաբթի երկրի հարավարևելյան նավահանգիստ Բուշերում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 37 մարդ, վիրավորվել  900-ը: Զոհերի մեջ կան  10 տարեկանից ցածր ութ երեխաներ:

18 կմ հեռավորության վրա գտնվող Բուշերի միջուկային կայանը վնասներ չի կրել:

Երկրաշարժից ժամեր անց Իրանի Ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավարը տեղեկացրել է, որ այդտեղ կավելանան միջուկային ռեակտորները:

Նա նաև հավելել է, որ Բուշերի ռեակտորները կարող են դիմադրել 8.0 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժերի:

Դիտվել է 994 անգամ:

Leave a Reply