“Ենի Ազերբայջան”-ը կոչ է արել ատել կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 18:41

Ադրբեջանի իշխող “Ենի Ազերբայջան” (“Նոր Ադրբեջան”) կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը ադրբեջանցիներին կոչ է արել ատել կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին:

“Տրենդ” գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ալի Ահմեդովն  ասել է. “Ինչպես կարող է Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչ համարվող մարդը հարցականի տակ դնել իր պետության ամբողջականությունը: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի նման հայտարարությունների համար պետք է ատի Ռուստամ Իբրահիմբեկովին: Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի անքակտելի մասը, իսկ Իբրահիմբեկովը, արի ու տես, այդ ամենը կասկածի տակ է դնում”:

Նշենք, որ ռուսական “Ռոսբալտ” գործակալության տված հարցազրույցի ժամանակ Իբրահիմբեկովը հայտարարել էր, որ հայերին թշնամի չի համարում, և հակամարտության կողմերին կոչ էր արել ժողովուրդների մեջ միմյանց նկատմամբ թշնամանք չսերմանել:

 

 

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply