Ադրբեջանի քաղաքացիները միլիոններ են վատնում վհուկների և էքստրասենսերի ծառայություններից օգտվելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 17:57

2012թ. Ադրբեջանի քաղաքացիները մոտ 200 մլն մանաթ են ծախսել կախարդների և էքստրասենսերի վրա: Այդ մասին հայտնել է Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնի նախագահ Վուգար Բայրամովը, հաղորդում է “Էխո” կայքը:

“Նախորդ մոնիտորինգների արդյունքների համաձայն` գումարը, որ վատնել են մեր քաղաքացիները գուշակների, վհուկների և էքստրասենսերի վրա, չէր հասել  100 մլն մանաթի, բայց այժմ արված մոնիտորինգները վկայում են, որ թիվն աճում է, և դա մեծ խնդիր է”,- ասել է փորձագետը:

Հոգեբան  Ազադ Իսազադեն նշել է, որ մարդիկ դիմում են կախարդների և էքստրասենսների օգնությանը, քանի որ չեն վստահում բժիշկներին: “Ադրբեջանցիները մեկնում են բուժվելու Իրան, Թուրքիա, Ռուսաստան և այլ երկրներ և օգտվում են այնտեղի, այլ ոչ թե իրենց երկրի բժիշկների ծառայություններից, քանի որ այսօր Ադրբեջանում առողջապահության նկատմամբ վստահությունը քիչ է”,- ասել է Իսազադեն:

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply