Փրկարարները բացել են դուռը և տանտիրուհուն գտել անօգնական վիճակում` հատակին ընկած

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 10, 2013 17:55

Ապրիլի 10-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին փողոցի թիվ 40 շենքի 97-րդ բնակարանի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտորնի փրկարարական ջոկատը:
Ժամը 12.52-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջնացքի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1933 թ. ծնված Նելլի Հովսեփյանին, ում պատգարակով իջեցրել են և տեղափոխել դեպի շտապօգնության ավտոմեքենան:

 

Դիտվել է 754 անգամ:
Print Friendly

Leave a Reply