Ադրբեջանի պետական նավթային ընկերություն գնել է ATV International հեռուստաընկերությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 17:11

SOCAR-ը`Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, գնել է ATV International հեռուստաընկերությունը: Այն ստացել է CBC (Caspian Broadcasting Company) անվանումը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

SOCAR-ի փոխտնօրեն Խալիգ Մամեդովի խոսքով՝ հեռուստաալիքը հիմնականում սոցիալական նախագծեր կիրականացնի՝ նպատակ ունենալով դառնալ հանրային կարծիքի ձևավորման հիմնական լծակներից մեկը:

Մամեդովը նշել է, որ ծրագրերի 10%-ը հեռարձակվելու է ադրբեջաներեն լեզվով, 90%-ը`տարածաշրջանի լեզուներով:

ATV International հեռուստաընկերության տնօրեն Ա. Հալիլովը նշել է, որ հեռուստաընկերությունը քարոզելու է ազգային գաղափարներ, հանդուրժողականություն, զբաղվելու է աշխարհում Ադրբեջանի քարոզչությամբ:

Դիտվել է 779 անգամ:
Print Friendly

Leave a Reply