Ձախողված մրցելույթ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 10, 2013 15:14

Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 56 կգ քաշային  Դավիթ Գասպարյանը երկամարտի 195 կգ արդյունքով 42 մասնակիցների պայքարում գրավել  է 27-րդ տեղը: Նա հանդես էր գալիս B մրցաշարում: Պոկում  վարժությունում մեր մարզիկը 90 կգ ցուցանիշով գրավել է 22-րդ տեղը, իսկ հրում վարժությունում  ճանաչվել է 33-րդը` 105 կգ: Երկամարտի 235 կգ արդյունքով չեմպիոն է դարձել թայլանդցի Տերասակ Շրիպատը:

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply