Մարդու իրավունքների պաշտպանը չանդրադարձավ երեկվա իրադարձություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2013 14:49

Խորհրդարանում այսօր «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին առաջարկեց անդրադառնալ Բաղրամյան պողոտայում երեկ տեղի ունեցած իրադարձություններին:

Սակայն վերջինս նշեց, որ երեկվա իրադարձություններին իրավունք չունի անդրադառնալու, քանի դեռ պատշաճ հարցումներ չի կատարել ոստիկանությունից. «Ես պատրաստ չեմ օրենք խախտել` հանուն նույնիսկ այդ րոպեի արդարության: Օրենքն ինձ համար առաջին տեղում է, ես ապօրինությամբ իրավունք և օրենք չեմ կարող պաշտպանել և չարժե դրա համար վարկաբեկել ինստիտուտը և անձերին»,-հայտարարեց նա:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ դժգոհեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի մեջ չկար 2011 թվականին ձերբակալված քաղբանտարկյալ համարվող Տիգրան Առաքելյանի փաստը. «Եթե քաղբանտարկյալներին չկա անդրադարձ, ուրեմն այդ զեկույցը զեկույց չէ»,-ասաց նա:

Կարեն Անդրեասյանը պարզաբանեց, որ զեկույցում Տիգրան Առաքելյանի մասին անդրադարձ չկա, քանի որ գործը գտնվում է դատական վարույթում:

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply