Խեղդամահ է արել ընկերուհուն, ապա փորձել ինքնասպան լինել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 10, 2013 13:42

Ապրիլի 9-ին, ժամը 23.50-ին, 1970 թ. ծնված Հակոբ Ն.-ն  ոստիկանության Արարատի բաժնում  հաղորդում  է տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, իր և ընկերուհու` 1984 թ. ծնված Աննա Ավետիսյանի միջև Ուրցաձոր գյուղի դաշտերում ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով պարանոցը սեղմելով` խեղդամահ է արել նրան, ապա իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել է իր կրծքավանդակի ձախ շրջանին` ցանկանալով ինքնասպան լինել:
Հակոբ Ն.-ն  դեպքի վայրից տեղափոխվել է Վեդիի հիվանդանոց, որտեղ էլ ստանում է ստացիոնար բուժում:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply