Տերյան փողոցում երիտասարդի սպանության գործով անչափահաս է ձերբակալվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 10, 2013 13:39

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` ապրիլի  9-ին, ժամը 15.45-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ  կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել  մոտ 20-ամյա մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված  Տիգրան Հայրապետյանն է:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի  1-ին մասի  հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ապրիլի 10-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների  ձեռնարկած  օպերատիվ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, բաժին է ներկայացվել 1997 թ. ծնված  Հայկ Ա.-ն և խոստովանել իր կողմից կատարած սպանությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հայկ Ա.-ն ձերբակալված է:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply