Հանրային խորհրդում կքննարկեն քաղավիացիայի հեռանկարները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 10, 2013 13:13

Վաղը՝ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի 902 սրահում (հասցեն՝ Վազգեն Սարգսյան 26/1) Հանրային խորհրդի կողմից կանցկացվի լայն քննարկում՝ «Հայաստանի քաղավիացիայի հեռանկարները» թեմայով:

Քննարկմանը հրավիրված են ՀՀ կառավարության, «Արմավիա» ընկերության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության, ՀԽ օդային տրանսպորտի ենթահանձնաժողովի ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, օդաչուներ:

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply