Արմեն Աշոտյան. «Երեկ մեզ միասին հաջողվեց չբացել Պանդորայի արկղը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2013 13:05

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում վերլուծել է երեկվա` ապրիլի 9-ի իրադարձությունները: Աշոտյանը գրում է, որ ապրիլի 9-ը պատմական էր. «Անկախ անձերից, Հայկական պետության հերթական ղեկավարի երդմնակալությունը նոր հույսերի, նոր աշխատանքի, նոր զարգացման և զարգացումների հնգամյակ է բացում:  Հնարավորությունների հնգամյակ:
Խոստովանեմ, որ ես, ինչպես հազարավոր այլ քաղաքացիներ, որոշակի անհանգստությամբ էի սպասում և հետևում նաև զուգահեռ քաղաքական հարթության մեջ ընթացող իրադարձություններին:
Փառք Տիրոջը, երեկվա այդ ինտրիգը չունեցով շատ դրամատիկական, առավել ևս, ողբերգական երանգներ:

ա. Րաֆֆի:
Անտեսելով իր բոլոր սխալները, որոնք արդյունք են հիմնականում երկու փոխկապակցված խնդիրների` իրականության ոչ լիարժեք ընկալման և միահեծան քաղաքական կեցվածքի, ցանկանում եմ գոհունակություն հայտնել իր` գլոբալ առումով ողջամիտ պահվածքի, խոհեմության և վերջին պահերին` պետականության գիտակցման համար: Երեկվա ընթացքում վնասվածքներ ստացած մարդկանց, մասնավորապես, ինձ մտերիմ Արմեն Մարտիրոսյանին ապաքինում եմ մաղթում:

բ. Ոստիկանություն:
Որպես քաղաքացի շնորհակալ եմ Վլադիմիր Գասպարյանին ոչ միայն երեկվա իր` ոմանց համար անսպասելի հաշտարարական առաքելության համար, այլև վերջին տարիներին ՀՀ Ոստիկանության ներսում իրականացված հսկայածավալ աշխատանքի համար, ինչի ականատեսը գործնականում եղան բոլորը:
Իհարկե, դեռ շատ խնդիրներ կան: Այդ թվում ոստիկանությունում, կրթությունում, քաղաքական դաշտում և այլն:
Սակայն, փաստ է` երեկ մեզ միասին հաջողվեց չբացել Պանդորայի արկղը:
Մնացածը` լուծելի է…»:

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply