Գյումրիում փրկարարները բացել են կողպված դուռն ու գտել բնակչի դիակն անկողնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 10, 2013 12:57
Ապրիլի 9-ին, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրիի Խրիմյան Հայրիկի 6ա շենքի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերել 1939 թ. ծնված Ռ. Հակոբյանի դին:
Նույն բնակարանի բնակչուհի` 1940 թ. ծնված Գ. Մարտոյանին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:






Facebook
Tweet This
Email This Post
