Զինամթերք` աղբամանի հետնամասում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 10, 2013 12:54

Ապրիլի 9-ին, ժամը 19.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շևչենկո և Չեխով փողոցների խաչմերուկի մոտ` աղբամանի հետնամասում, հայտնաբերվել է զինամթերք:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Տեղում հայտնաբերվել է 1 արկղ «ԱԿՍ» և «ԱԿՄ» ինքնաձիգների փամփուշտներ, ՌԳ-42 տիպի մեկ նռնակ և լիցքավորված փամփուշտներով 3 փամփշտատուփ:

Ոստիկանության աշխատակիցները զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք:

 

Դիտվել է 689 անգամ:
Print Friendly

Leave a Reply