Շեքսպիրի աշխատանքային օրը. նա աշխատել է որպես ուսուցիչ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 12:47

Թիչֆիլդ գյուղից սիրող պատմաբանները մի բացահայտում են կատարել, որը լույս է սփռում մեծ դրամատուրգի կյանքի որոշ հանգամանքների վրա: Ազգագրագետները վստահեցնում են, որ նա  մանկավարժ էր և նույնիսկ գտել են այն դպրոցը, որտեղ աշխատել է Շեքսպիրը:

Ավելի վաղ գրականագետներն ու պատմաբանները ոչինչ չգիտեին Շեքսպիրի  1589-92-ն ընկած ժամանակահատվածի  կյանքի մասին, երբ նա երկվորյակների հայր դարձավ: Թիչֆիլդի ազգագրագետ Քեն Գրոուսը կարծում է, որ Փլեյս հաուզ-Քոթեջ անունը կրող տունը, որը գտնվում է  տեղի աբբայությունից ոչ հեռու, եղել է դպրոց, ուր և դասավանդել է Շեքսպիրը: Գիտնականի կարծիքով, տունը պատկանել է Սատհեմփթոնի երրորդ կոմսին, որը Շեքսպիրի հովանավորներից էր : Շեքսպիրի դասավանդման գործունեության մասին   հիշատակվում է XVII դարի գրող Ջոն Օբրի “Կարճ կենսագրություններում” : Նա  մեջբերում է իր ժամանակակից դրամատուրգներից մեկի որդու  խոսքը, որն ասել էր, թե Շեքսպիրն աշխատել է ինչ-որ խուլ, հեռավոր գյուղակում:

Պատմաբանի խոսքով, տեղի դպրոցում սովորում էր 12 երեխա, որոնց դասավանդվում էր լատիներեն, աստվածաբանություն և մաթեմատիկա:

Ի դեպ,  գյուղական ազգագրագետի տեսակետին ոչ բոլոր գիտնականներն են համամիտ: Օրինակ` Շեքսպիրյան ինստիտուտի ղեկավար Մայքլ Դոբսոնը կարծում է, որ Շեքսպիրը  դժվար թե 3 տարի անցկացներ խուլ գյուղում: ”1592-ին “Համլետի” հեղինակն արդեն կայացել էր որպես դրամատուրգ: Դժվար թե նա կարողանար ստեղծագործելուն զուգընթաց  նաև դասավանդեր”,-հայտարարել է Դոբսոնը:

Դիտվել է 1509 անգամ:
Print Friendly

Leave a Reply