Օմսկում սեքս երեկույթի լուսանկարները կստուգեն արվեստագետները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 18:37

Համացանցում վերջերս տարածվել են Օմսկի մի ակումբից լուսանկարներ, որտեղ տեղի երիտասարդությունը բուռն հանգստանում է: Լուսանկարներում պատկերված այցելուները  կիսամերկ են կամ լրիվ հանված` համարձակ դիրքերով:

“Կենդանի ամսագրում” այդ լուսանկարները հայտնվել են շնորհիվ Օմսկի մի բլոգերի : Նա նկարների հետ այսպիսի մի տեքստ է գրել.”Այսօր ես ձեզ կծանոթացնեմ մեր քաղաքի մի նշանավոր տեղի հետ`”Էվերեստ ” սրճարանի : Այդ հաստատությունը երկաթուղային կայարանից 500 մետր հեռավորության վրա է գտնվում: Այսպես ասած, դիմավորում է հյուրերին: Ցերեկը սրճարանում հարսանիքներ, բանկետներ և նմանատիպ այլ հավաքներ են տեղի ունենում, իսկ գիշերը սկսվում է դիսկոտեկը մրցույթներով և մրցանակներով”: Ըստ երևույթի  մրցույթներն  այնտեղ էրոտիկ բնույթի են և սթափ մարդը դրանց մասնակցել չի կարող:

Լուսանկարները գրավել են նաև ոստիկանության ուշադրությունը, և տվյալ փաստի կապակցությամբ ապրիլի 9-ից ստուգումներ են սկսվել, հաղորդում են Օմսկի շրջանային ոստիկանությունից:

Ոստիկանները պարզել են, որ հաստատությունը իր գործունեությունը սկսել է 2010թ., իսկ համացանցում հայտնված լուսանկարները 2011թ. են արվել : Այդ ընթացքում հաստատությունը փոխել է իր աշխատակիցներին, սրճարանի ձևավորումը: Ոստիկանությունը ստուգել է նաև տեսախցիկների նկարահանումները և եզրակացրել , որ այժմ նմանատիպ արարողություններ սրճարանում չեն կատարվում:

” Տվյալ փաստի կապակցությամբ օրինական և հիմնավոր որոշում կայացնելու համար հարկավոր է կատարել լուսանկարների արվեստագիտական փորձաքննություն` ներգրավելով մասնագետների,-հաղորդել են ոստիկանությունից:-Նրանք կորոշեն համացանցում հայտնված նյութերը արդյո՞ք պոռնոգրաֆիկ բնույթի են”:

Դիտվել է 1987 անգամ:
Print Friendly

Leave a Reply