Այրվել են խոտածածկ տարածքներ, բնակարան Նալբանդյան փողոցում և խորդանոց Սիսիանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 10, 2013 12:50

Ապրիլի 9-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 51 շենքի 5-րդ հարկում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.13-ին, մարվել՝ 18.22-ին: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃՈ, «1-02» և «1-03» ծառայությունները: Այրվել է բնակարանը գույքով`  32 քմ մակերեսով: Մինչ հրշեջ–փրկարարների կանչի վայր հասնելը` բնակարանի բնակիչ, 1943 թ. ծնված Հ. Բաղրամյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Նույն օրը, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում գտնվող Քաջարանի «Զանգեզուրի պղնձա­մոլիբդենային կոմբինատի» պոչամբարի մոտ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.40-ին, մարվել` 12.16-ին: Այրվել է խոտածածկ տարածք` 2500 քմ մակերեսով:

Նույն օրը, ժամը 16.37-ինտեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շամբի ՀԷԿ-ի մոտ այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.00-ին, մարվել` 18.38-ին: Այրվել է 3 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 23.20-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիանի Հարավ-արևմտյան թաղամասի այգիներից մեկում այրվում է խորդանոց և խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.41-ին, մարվել՝ 23.55-ին: Այրվել են 1300 քմ մակերես խոտածածկ տարածք և խորդանոց (9 քմ):

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply