Հեռավոր բնակավայրերում շարժական կայանն ինտերնետ է ապահովում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2009 18:36

Շարժական ինտերնետՇարժական ինտերնետ-համակարգչային կայանն (ՇԻՀԿ) այսօր ժամանել է Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղ, որտեղ «Ինֆորմատիկա» առարկայի երկշաբաթյա դասընթացներ կտարվեն գյուղի դպրոցի աշակերտների համար: ՇԻՀԿ-ն այս տարի արդեն եղել է 9 բնակավայրերում, առաջիկա ամիսներին նախատեսվում է դասընթացներ կազմակերպել ևս 11 դպրոցներում:

«ՇԻՀԿ-ը նախատեսված է այն դպրոցների համար, որտեղ չկան համակարգչային լսարաններ և ինտերնետ,- ասում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Կուլախսզյանը,-Այս կենտրոնի միջոցով գոնե այդ բնակավայրերի աշակերտները ծանոթանում են համակարգչին, դրա օգտագործման կանոններին»: Կուլախսզյանը նշում է, որ ծրագիրը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում կլինեն դպրոցներ, որոնք չեն ունենա ինտերնետ:

Շարժական ինտերնետՇԻՀԿը գործում է 2008-ի դեկտեմբերի 12-ից` պետբյուջեից ֆինանսավորվող «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկում եւ համակարգչային սարքավորումների պահպանում» ծրագրի շրջանակներում: Այն «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի թափքի վրա տեղադրված համակարգչային դասարան է` համալրված ինտերնետի արբանյակային ալեհավաքային համակարգով: ՇԻՀԿի համակարգչային դասասենյակն ունի ինտերնետին միացված համակարգիչներ եւ այլ անհրաժեշտ սարքավորումներ (տպիչ, ծրիչ)` նախատեսված 6 աշակերտի եւ 1 ուսուցչի համար:

Այսօր հայաստանյան մոտ 1400 դպրոցներից 644-ը ընդգրկված է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում և ապահովված  շուրջօրյա ինտերնետ կապով:

Դիտվել է 1962 անգամ:
Print Friendly

Leave a Reply