Հյուսիսային Կորեան փակում է սահմանային անցումը զբոսաշրջիկների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 12:44

Հյուսիսային Կորեայի և Չինաստանի միջև ամենամեծ սահմանային անցումը դադարել է  տուրիստական խմբերի համար գործելուց, սակայն թույլատրվում է բիզնես այցեր կատարել:

Դանդոնգ սահմանային գրասենյակի աշխատակիցը  AFP լրատվական գործակալությանը անանունության պայմանով տեղեկացրել է, որ  տուրիստական գործակալությունները չեն կարող խմբերի բերել, քանի որ Հյուսիսային Կորեայի կառավարությունը պահանջում է օտարերկրացիներին լքել երկիրը: Սակայն նա հավելում  է նաև, որ գործարարները դեռևս կարող են մուտք գործել երկիր:

Չինաստանը Հյուսիսային Կորեայի գլխավոր միակ դաշնակիցն է:

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply