Երեխային մանկապարտեզից վռնդել են սանրվածքի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 12:22

5-ամյա Իթան Կլոսը հեռացվել է Սփրինգֆիլդի մանկապարտեզից` իրոկեզ տիպի սանրվածքի պատճառով: Մանկապարտեզի ադմինիստրացիան նշել է, որ հաստատված կանոնակարգի համաձայն, երեխաները չեն կարող մանկապարտեզ հաճախել ուշադրությունը շեղող սանրվածքով: Դրանից հետո մայրը խոստացել է, որ երկուշաբթի երեխան մանկապարտեզ կգնա առանց իրոկեզի:

Երեխան ինքն էր մորը խնդրել նման սանրվածք անել  գարնանային արձակուրդների ժամանակ: Երբ վերսկսվեցին պարապմունքները, երեխաները հավաքվեցին Իթանի շուրջ ու յուրաքանչյուրը փորձում էր դիպչել նրա “կատարին”:

Դիտվել է 2176 անգամ:
Print Friendly

Leave a Reply