Լեհ բանտարկյալները Շեքսպիր են բեմադրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 12:39

Լեհաստանում պրոֆեսիոնալ դերասանները բանտարկյալների հետ միասին բեմադրել են Շեքսպիրի պիեսներից մեկը:

Տարբեր աստիճանի հանցագործություններ իրականացած վեց տղամարդիկ նախորդ շաբաթ Վարշավայի լեհական թատրոնում բեմադրել են «Ամառային գիշերվա երազը»:

«Մեզ չէր թվում, որ այսպիսի նվաճումների կհասնենք»,- ասել է 33-ամյա Սիմոն Սեմենիուկը, ով Դեմետրիուսի դերակատարն էր:

Նախքան բեմադրությունը դերասաններին հուզում էր հանրության վերաբերմունքը այն փաստին, որ բեմի վրա խաղում են բանտարկյալներ: Սակայն պրեմիարան ցույց տվեց ճիշտ հակառակը և նրանք առավել ինքնավստահություն ձեռք բերեցին:

Խմբի հիմնադիր և պրոֆեսիոնալ դերասան 47-ամյա Դարիուս Յեզի խոսքերով՝ իր նպատակն էր մարդկանց ցույց տալ, որ նրանք նորմալ մարդիկ են իրենց պես և նրանք կարող են ինչ-որ բան իրենցից տալ, այլ ոչ թե միայն վերցնել:

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply