Արմեն Մարտիրոսյանն ապրիլի 10-ին ոստիկանություն է կանչվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 10, 2013 12:06

Ոստիկանության ծառայողների կողմից 2013 թ. ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարելու ընթացքում նրանց օրինական պահանջներին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում Արմեն Մարտիրոսյանին բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները, որից հետո նրա հրավերով ոստիկանության Արաբկիրի բաժին է այցելել փաստաբան:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում Արմեն Մարտիրոսյանը ենթարկվել է պատշաճ բուժզննման, որի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նրան ենթարկել ռենտգեն հետազոտության, ինչի համար նա տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են,  որ Արմեն Մարտիրոսյանն այսօր՝ ապրիլի 10-ին, հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ իրականացնող իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու նպատակով:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply