Ռուսաստանի ավանում հողի մեջ գոյացած անցքի մեջ երեք շենք է ընկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 11:57

ՌԴ Նիժգորոդի մարզի Բուտուրլինայում հողի իջեցում է եղել, ինչի հետևանքով 40մ տրամագծով ու 14 մ խորությամբ անցք է գոյացել: Մոտակա բնակելի (100մ շառավղով) տներից տարհանվել է 33 մարդ: Ներկայում նրանց տեղավորել են տեղի միջնակարգ դպրոցում:

Անցքի տրամագիծը մեծացել է, 3 շենք ընկել են այդ անցքը,մեկը ոչ բնակելի, մյուսը` ամառանոցային , իսկ երրորդում հացահատիկ էին պահեստավորում:

ԱԻ հանձնաժողովի նիստ է անցկացվում , ապահովված է հրշեջ անվտանգություն: Փլուզման տեղանքը շրջափակված է:

Բարեբախտաբար տուժածներ չկան:

Դիտվել է 1780 անգամ:
Print Friendly

Leave a Reply