Վարորդները վրաերթից տուժած կանանց տեղափոխել են հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 10, 2013 11:57
Ապրիլի 9-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «Սուզուկի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի և Նոր Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 46-ամյա մի կնոջ և  ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Ապրիլի 9-ին, ժամը 14.40-ի սահմաններում,  «ՎԱԶ-2172»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 43-ամյա մի կնոջ և ավտոմեքենայով նրան տեղափոխել  հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երկու պատահարների առնչությամբ կատարվում է քննություն:
Դիտվել է 703 անգամ:
Print Friendly

Leave a Reply