ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱՐԾԱԹԵ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 14, 2010 15:45

2010 թ. Ապրիլի 7-12 Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում անցկացվեց ՌԴ Լողի Բաց Առաջնությունն և Չեմպիոնատը հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Առաջնությանը մասնակցեցին 200-ից ավելի լողորդներ` Ռուսաստանից, Ղազախստանից և Թայլանդից: Հայաստանի Հանրապետությունը ներկայացավ մեկ մասնակցով: Մեր երկիրը պատվով ներկայացրեց տասնհինգամյա Մարգարիտա Հովակիմյանը (ՀՍՀԱՖ):

Մրցանակակաիրները որոշվում էին անհատական առաջնությունում, անցկացվում էր նաև թիմային հաշվարկ։

Առաջին անգամ հանդես գալով միջազգային մրցաշարում մեր լողորդուհին ստացավ միջազգային սպորտային դասակարգում՝ S6, SB5, SM6։ Նա մրցեց չորս լողոտարածություններում և բարձր պահեց երկրի պատիվը նվաճելով երկու արծաթե մեդալ։ Մարգարիտա Հովակիմյանը կատարեց նաև ՌԴ առաջին սպորտային կարգին համապատասխանող նորմատիվ։ Մեր լողորդուհուն «բրաս» լողավոճում ընդհամենը մեկ վայրկյան չբավականացրեց 2010թ օգոստոսին Հոլանդիայում կայանալիք Աշխարհի առաջնության վորակավորման մինիմում ստանդարտները լրացնելու համար։

Մեր միակ մարզիկի վաստակած միավորներով՝ թիմային հաշվարկով Հայաստանը Առաջնությունում զբաղեցրեց 18-րդ տեղը (24 թիմերից), իսկ Չեմպիոնատին՝ 22-րդը (31 թիմերից)։

Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Տյումենի հայ համայնքին ի դեմս համայնքի ղեկավար Համլետ Փաշայանի աջակցության համար:

«Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան» Հայաստանի Հանրապետությունում գործում է 2009թ. մարտի 1-ից: ՀՍՀԱՖ-ը ստեղծվել է «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության կողմից, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում և անդամակցում է միջազգային CPISRA սպորտային կազմակերպությանը:

Դիտվել է 1903 անգամ:
Print Friendly

Leave a Reply