Տեխասում քոլեջի ուսանողը կոտորած է կազմակերպել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 9:26

Տեխասի Սայփրես քաղաքի  Lone Star քոլեջում  նույն հաստատության 21-ամյա ուսանողը կոտորած է կազմակերպել: Ձերբակալվածի անունը տվյալ պահին չեն հայտնում: Ոստիկանությունում նշել են, որ դեռևս անհայտ են հանցագործության  դրդապատճառները: Անհասկանալի է , թե ինչով է նա իր զոհերին վնասել` դանակով, թե մեկ այլ սրածայր իրով:

Հայտնել են, որ ուսանողը քոլեջի տարածքում “շենքից շենք” էր տեղափոխվում ու հարձակվում պատահական անցորդների վրա: Սկզբում ենթադրվում էր, որ հանցագործները երկուսն են, սակայն հետո  այդ տեղեկությունը չհաստատվեց:

Ոստիկանությունը դրա մասին իմացել է երեքշաբթի ժամը 11-ի մոտ: Պարապմունքները քոլեջում իսկույն դադարեցվել են, իսկ ադմինիստրացիան  բոլորին  մինչև ոստիկանության ժամանումն անվտանգ տեղում  պատսպարվելու խորհուրդ է տվել:

Չարագործի ձեռքից վիրավորվել է 14 մարդ, որոնցից 12-ը հոսպիտալացվել են: Fox News-ի տվյալներով, երկուսի վիճակը կրիտիկական է, 4-ի վիճակն էլ կայուն ծանր է: Բժիշկների  խոսքով, նրանց մեծ մասը վիրավորվել է պարանոցի ու կրծքավանդակի շրջանում հասցված հարվածներից:

Դիտվել է 1649 անգամ:
Print Friendly

Leave a Reply