Վենեսուելան ընտրություններից առաջ փակել է սահմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 9:08

Վենեսուելան ապրիլի 9-ին փակել է  ցամաքային սահմանները Կոլումբիայի ու Բրազիլիայի հետ, հայտնում է AFP-ն: Նման միջոցներ են ձեռնարկվել նախագահական ընտրությունների համար, որոնք տեղի  են ունենալու ապրիլի 14-ին:

ՆԳ նախարարությունում հայտնել են, որ մինչև ապրիլի 15-ի առավոտ խիստ հսկողություն է սահմանվել սահմանների վրա:  Նախարարությունում  բացատրել են, որ դա արվում է  հետախուզությունից ստացված “ երկրի սահմանն իրադրությունն  ապակայունացնելու նպատակով օգտագործող տարրերից” պաշտպանելու համար:

Վենեսուելան առաջներում էլ էր նախագահական ընտրություններից առաջ փակում սահմանը, սակայն ոչ այդքան երկար ժամկետով: Օրինակ 2012-ին այն փակվել է ընտրությունների նախօրեին:

Դիտվել է 1533 անգամ:
Print Friendly

Leave a Reply