Ֆրանսիայի խորհրդարանն օրինականացրել է միասեռ ամուսնությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2013 8:55

Ֆրանսիայի խորհրդարանն ապրիլի 9-ին հավանության է արժանացրել միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրինագծի առաջին հոդվածը, հայտնում է Le Figaro-ն:

Դրա օգտին է արտահայտվել 179 սենատոր, 157-ը  դեմ է քվեարկել: Այն ընդունվել է առանց ուղղումների, այն տեսքով, ինչով որ  Ազգային ասամբլեայի  ստորին պալատից մուտք է գործել խորհրդարան:  Առաջիկա օրերին խորհրդարանում կսկսվի փաստաթղթի այլ հոդվածների քննարկումն ու քվեարկությունը, որոնք մասնավորապես վերաբերում են միասեռ ամուսինների երեխա որդեգրելու  իրավունքին:

Օրենքն ընդունվելու դեպքում  Ֆրանսիան կդառնա աշխարհում 6-րդ երկիրը Նիդեռլանդներից, Բելգիայից, Դանիայից, Շվեդիայից ու Իսպանիայից հետո, որտեղ համասեռ ամուսնությունները լրիվ օրինականացված են:

Դիտվել է 1656 անգամ:
Print Friendly

Leave a Reply