Գերմանիայում Ռուսաստանի նախագահի առջև կիսամերկ ցուցարարներ են դուրս եկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 23:15

Այսօր Վլադիմիր Պուտինը ապշել էր, երբ Գերմանիայում նրա առջև են դուրս եկել կիսամերկ կին ցուցարարներ:

Ակտիվիստներիը, որոնք մերկացել էին բարձրաձայնելու մի շարք խնդիրներ՝ ներառյալ կանանց իրավունքները, մամուլի ազատություն և ընտանեկան բռնություն, հեռացվել են թիկնապահների կողմից:

Պուտինին մոտենալ ցանկացող կնոջը կանգնեցրել էին նախագահի օգնականները. կիսամերկ կնոջ մեջքին Ռուսաստանի նախագահին ուղղված ոչ պատշաճ արտահայտություններ էին գրված:

Նախկինում Ռուսաստանի կողմից Եվրոպայի տարածքում Ֆեմինիստական խմբավորման կողմից կազմակերպված շարժումը կասեցնելու պատճառով կանանց իրավունքների պաշտպան Ֆեմեն խմբավորման ակտիվիստները ցույցեր էին կազմակերպել, իսկ այժմ հայտնվել էին, հենց որ Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ժամանել է Հանովերում կազմակերպված ցուցահանդես վաճառք:

Նրանք մերկացել են և Ռուսաստանի նախագահի հասցեին լոզունգներ գոռացել՝ նրան անվանելով «բռնակալ»:

Պուտինը ժպտալով ասել է, որ իրեն այդ քայլը դուր է եկել ու ավելացրել, որ միջոցառման կազմակերպիչները պետք է շնորհակալ լինեն աղջիկներին ցուցահանդես վաճառքը ավելի հանրաճանաչ դարձնելու համար:

Սակայն ինչպես երևում է Կրեմլի մյուս աշխատակիցները այնքան էլ տպավորվոծ չէին բողոքի ակցիաից: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այս քայլը բնորոշել է որպես սովորական խուլիգանություն, որը դժբախտաբար տեղի է ունենում աշխարհի ցանկացած քաղաքում:

Մերկելը միջոցառման ժամանակ, իր ելույթում անդրադառնալով Պուտինին, նշել է, որ Ռուսաստանը ակտիվ քաղաքացիկան հասարակության կարիք ունի՝ ներառյալ հասարակական կազմակերպությունների ազատությունը:

Դիտվել է 1847 անգամ:
Print Friendly

Leave a Reply