Ինդոնեզացի գյուղացիները ստեղծել են մեկ անձի համար նախատեսված 13 մետր երկարություն ունեցող աշխարհի ամենաերկար հեծանիվը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 22:17

Հավանաբար չէիք ցանկանա տարբեր հնարքներ կատարել ինդոնեզացի գյուղացիների կողմից ժանգոտվող խողովակներից պատրաստված այս 13 մետր երկարություն ունեցող հեծանիվը վարելիս:
Միայն մեկ անձի համար նախատեսված հեծանիվը պատրաստվել է ձեռքով արևելյան Ջավայում գտնվող Բլաուե գյուղի 25 մետր երկարություն ունեցող խողովակաշարից:
Հեծանիվը պաշտոնական ձևով գրանցվել է Ինդոնեզիայի ռեկորդների թանգարանի կողմից՝ նախորդ ռեկորդը գերազանցելով երկու մետր:
Չնայած այս ռեկորդը գերազանցել է Ինդոնեզիայի նախկին ռեկորդը՝ ամեն դեպքում այն չափազանց հեռու է աշխարհի ռեկորդը գերազանցելուց:
Աշխարհի ռեկորդը սահմանել է նիդեռլանդացիՄայերս Ուերքփլոգը 2011թ-ին: Հեծանիվի երկարությունը հասնում է 35 մետրի, սակայն այս հեծանիվը չունի հավասարակշռություն պահելու համակարգ և վարելիս, ինչ-որ մեկը պետք է բռնի դրա հետևի մասից:

Դիտվել է 1696 անգամ:
Print Friendly

Leave a Reply