Հոլովակում երևում է, թե ինչպես է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի տուգանային հարվածները կասեցվում ստվարաթղթե ռոբոտ դարպասապահի կողմից (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 21:55

Նրան գովաբանում են որպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, ռեկորդային չորրորդ տարին անընդմեջ Fifa-ի տարվա ամենապահանջված ֆուտբնոլիստ մրցանակակիր:
Սակայն, ինչպես երևում է, Լիոնել Մեսին իր ուժերով չի կարող հավասարվել ճապոնական ռոբոտ դարպասապահի հետ:
Չնայած այս սեզոնի ընթացքում իր հաշվին 57 գոլ գրանցելուն՝ Բարսելոնայի հարձակվողը, ճապոնական խաղային շոուի ընթացքում դեմ առ դեմ դուրս գալով շարժվող ստվարաթղթի դեմ, կորցրել է իր հայտնի հարվածելու ձևը:
Խաղի տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է շատերի կողմից բոլոր ժամանակների լավագույն խաղացող համարվող Մեսին էլեկտրական դրպասապահի դեմ խաղալիս վրիպում իր առաջին երկու հարվածները:
Արգենտինացի հարձակվողը իր առաջին պարտությունը լավ տրամադրությամբ և ծիծաղելով է ընդունում, երբ աջակողմյան անկյունին ուղղված իր հարվածը կասեցվում է ռոբոտի կողմից:
Ձախակողմյան անկյունին հարվածած երկրորդ գնդակը ևս կասեցվում է:
Վերջապես 25-ամյա ֆուտբոլիստը, հաշվարկելով սարքի շարժուները, կարողանում է կրկին ձախակողմյան անկյունին ուղղված երրորդ գնդակը գցել ցանցի մեջ:

Հոլովակը դարձել է YouTube-ի հիթ:

Դիտվել է 2115 անգամ:
Print Friendly

Leave a Reply