Միչիգանում Հայոց ցեղասպանության հուշարձան է բացվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 21:27

«Ակօս»-ը, վկայակոչելով «Turkish NY» կայքը հաղորդում է, որ կիրակի օրը ԱՄՆ-ի հայկական համայնքի անդամները և տեղական պաշտոնյաները Միչիգանի «Riverfront» այգում բացել են Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան: Նյու Յորքի Սբ. Պետրոս հայկական ավետարանչական եկեղեցու հովիվ Ստեփանոս Դուդուկչյանը հոգեհանգստի աղոթքներ է կարդացել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հայոց ցեղասպանության հիշատակման հուշարձանի կոմիտեի համանախագահ Ռալֆ Ենոքյանը նշել է, որ այս նախագիծը ութ տարի առաջ է սկսվել: Քաղաքային խորհրդին ներկայացվել է առաջարկ, որից հետո հուշարձանի կանգնեցման վերաբերյալ որոշում է կայացվել, սակայն հուշարձանի համար տեղ չի սահմանվել: Առաջին փուլում կոմիտեն ցանկություն է հայտնել հուշարձանը «Riverfront» այգում կանգնեցնել, սակայն այգում հատվածի ընտրության հարցում ուշացման պատճառով, սկսել են նայել Նյու Յորքի մյուս այգիները: Սակայն կոմիտեն, հանգելով այն եզրակացությանը, որ «Riverfront» այգին ամենահարմարն է, որոշեցին հուշարձանը հենց այստեղ կանգնեցնել:

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply