Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեային

Պաշտոնական, Օրվա լուր | | April 9, 2013 21:16

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեային:

Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը մեր երկրում` Նախագահը հույս է հայտնել, որ այս այցը խթան կհանդիսանա հայ-ռումինական քաղաքական երկխոսության ակտիվացման և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Ռումինիայի խորհրդարանի պալատի նախագահը վերընտրման կապակցությամբ վերստին շնորհավորելով Նախագահ Սերժ Սարգսյանին՝ վստահեցրել է, որ իր գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը և մասնակցությունը ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը վկայում է Հայաստանի հետ հարաբերություններին նոր թափ հաղորդելու՝ Ռումինիայի պատրաստակամության մասին:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխայցելությունների կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply