Այսօր «Գալաթասարայ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումն է. Ստամբուլը մադրիդիստների աչքերով (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 21:10

Այսօր Ստամբուլի «Türk Telekom Arena» մարզադաշտում տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի քարորդ եզրափակչի «Գալաթասարայ»-«Ռեալ Մադրիդ» հակամարտության պատասխան հանդիպումը: Անցած շաբաթ Մադրիդում իսպանական ակումբի ֆուտբոլիստները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին թուրքական «Գալաթասարայ»-ի դարպասը և այսօր թուրքական ակումբին միայն հրաշքը կարող է փրկել: Դեղին քարտերի պատճառով այսօրվա խաղին չեն մասնակցելու «Գալաթասարայ»-ի առաջատար Բուրաք Յըլմազը և Դանին, ինչպես նաև «Ռեալ Մադրիդ»-ի առանցքային խաղացողներից Հաբի Ալոնսոն և Սերխիո Ռամոսը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ անցած շաբաթ Մադրիդում իրենց թիմին աջակցելու էին եկել մոտ 10 հազար երկրպագու: Ահա մադրիդիստները ևս եկել են Ստամբուլ դառնալու այսօրվա դիտարժան խաղի ականատեսը: Իսպանացի երկրպագուները շրջել են քաղաքով և բազմաթիվ լուսանկարներ արել: Ահա թուրքական «Radikal»-ը գտել է «Facebook»-ում տեղադրված մի շարք լուսանկարներ և հրապարակել դրանք: Հաշվի առնելով, թե թուրք երկրպագուները ինչպիսի ակտիվություն էին դրսևորում Մադրիդում՝ կարելի է պատկերացնել, թե ինչ տրամադրություն է այսօր տիրելու «Գալաթասարայ»-ի մարզադաշտում, այնպես որ սպասենք գեղեցիկ ֆուտբոլային հանդիպման:

Դիտվել է 1212 անգամ:
Print Friendly

Leave a Reply