Գերմանիայում 5 տոննա «Nutella» են գողացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 21:03

Գերմանիայի Նիդերաուլա քաղաքում օրերս շատ հետաքրքիր և «քաղցր» գողություն է տեղի ունեցել: Մի խումբ գողեր հարձակվել են նշանավոր «Nutella» շոկոլադե կրեմով լի մեքենայի վրա, որը կանգնած է եղել նման բեռնատարերի համար նախատեսված կայանատեղում: «Radikal»-ը գրում է, որ անվտանգության ծառայության արած հայտարարությունից պարզ է դարձել, որ գողացվել է 5 տոննա «Nutella», որի ընդհանուր արժեքը կազմում է 16 հազար եվրո:
Նշենք, որ այս տարածքում սննդի գողությունը բավականին տարածված է: Մարտ ամսին 30 հազար եվրո արժողությամբ 5 տոննա սուրճ էր գողացվել, իսկ օգոստոսին՝ 34 հազար տուփ էներգետիկ ըմպելիք:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply