Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի մոտակայքում գտնվող գյուղում ատրճանակով զինված տղամարդը սպանել է 13 մարդու՝ ներառյալ մեկ երեխայի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 20:42

Պաշտոնական տվյալներով՝ Սերբիայում 60-ամյա տղամարդը կրակել է 13 մարդու վրա՝ այդ թվում մեկ երեխայի:
Բելգրադի շտապ օգնության ծառայության ներկայացուցչի տեղեկություններով՝ այդ մարդկանց կրակելուց հետո Լյուբիշա Բոգդանովիչ անունով տղամարդը ատրճանակը ուղղել էր իր կնոջ և իր վրա:
Նա նաև նշում է, որ զույգը ծանր վիրավորված է, իսկ մայրաքաղաքից 48 կմ հեռավորության վրա գտնվող Վելիկա Իվանչա գյուղում տեղի ունեցած վայրագության արդյունքում ծանր վիրավորված մեկ այլ անձ ևս կա:
Ազգային ոստիկանական ուժերի ղեկավարը RTS-ի հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Բոգդանովիչը առաջինը իրենց տան մեջ կրակել է իր տղայի գլխին, հետո վիրավորել է իր կնոջը՝ նախքան իր 12 հարևաններին սպանելը, որոնց մեծ մասը քնած է եղել:
Երկուշաբթի տեղի ունեցած սպանությունների պատճառը դեռևս պարզ չէ, սակայն թերթերից մեկի տվյալներով՝ գյուղի բնակիչները տեղեկացնում են, որ Բոգդանովիչը հոգեկան խանգարումներ ուներ:
Ըստ տեղեկությունների՝ անցած տարվա ընթացքում Բոգադոնիչը և իր տղան կորցրել էին իրենց աշխատանքը:
Ատրճանակը, որով Բոգդանովիչը կրակել է, օրինական էր:
Ոստիկանական ուժերի ղեկավարը տեղեկացրել է, որ այժմ հետաքննություն է իրականացվում և խոստացել է հատագա մանրամասներ հայտնել դրանց ընթացքից: Այժմ ոստիկանությունը ամբողջությամբ շրջափակել է գյուղը:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply