Սաուդյան Արաբիայում աշխատանքի է անցել առաջին կին փաստաբանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 20:16

Սաուդյան Արաբիայում առաջին անգամ իգական սեռի ներկայացուցիչը դարձել է փաստաբան պրակտիկանտ:
Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ Վալիդ Աբուլխաիրը Twitter-ի իր էջում տեղադրել է արդարադատության նախարարության կողմից Արվա ալ-Հուջաիլին տրամադրված հավատարմագիրը:
Նախարարության այս քայլը կարող է խթանել հասարակությունում կանանց կարգավիճակի բարձրացմանը:
Սաուդյան Արաբիայում կանանց չի թույլատրվում մեքենա վարել և հանրության մեջ նրանց մարմինը պետք է փակ լինի:

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply