Թուրքական ավիաուղիներ Բոինգից կգնի 95 ինքնաթիռ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 9, 2013 20:11
Թուրքիայի ազգային ավիափոխադրողը երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ի օդատիեզերական տեխնոլոգիաների հսկա Բոինգից պատրաստվում է գնել 95 ինքնաթիռ:
«Մեր տնօրենների խորհուրդը որոշել է 2016-ին գնել 20 ինքնաթիռ, 2018-ին՝ 20, 2019-ին՝ 15, 2020-ին՝ 30 և 2021-ին՝ 10»,-ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ՝ հավելելով, որ պատվերներից 70-ը վերջնական են, 25-ը այլընտրանքային:
Այս պահին ընկերությունը չի պարզաբանում ֆինանսական մանրամասների մասին:
Մեկ ամիս առաջ ավիափոխադրողը ասել էր, որ պատրաստվում է Բոինգի գլխավոր մրցակից, եվրոպական Էըրբասից գնել 117 ինքնաթիռ 2015-2020թթ-ի ընթացքում:






Facebook
Tweet This
Email This Post
